Թինա Կանդելակի. Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը երբեք չի հաջողվելու
Լրագրող, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին իր Թելեգրամ-ալիքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված վիճակին։
«Ինչպես հայտնի է, իմ երակներով հայկական արյուն է հոսում։ Ինձ համար անտարբեր չէ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագիրը։ Ժողովրդի, որին բաժին է ընկել մեծ թվով փորձություններ, այդ թվում՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող բախումների ժամանակ մարդիկ կրկին մարդիկ են զոհվում։ Ռմբակոծություն, դիվերսիա, կրակոցներ՝ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից: Բաքվում հանրահավաքներ են հանուն պատերազմի: Հանուն պատերազմի։
Այստեղ, կարծես թե, ճիշտ ժամանակն է ասել, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն պային, երբ նրա գոյությունը վտանգված էր: Այն հիմա էլ չի կոտրվի: Իսկ հակամարտությունը և մարդկանց սպանելը պետք է անհապաղ դադարեցնել: Երկար դարերի ընթացքում կարելի էր գիտակցել վերջապես, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը երբեք չի հաջողվելու։
Յուրաքանչյուր ոք, որի երակներում նույնիսկ մի փոքր հայկական արյուն է հոսում, կպաշտպանի այս ժողովրդին իր մեծ ու դժվարին պատմությամբ, քանի որ ճշմարտությունը հայ ժողովրդի կողմն է», - գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյան. Ես ձեզ հետ եմ, տղե՛րք
- Ալեքսիս Օհանյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Սերժ Թանկյանը՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին
- Քիմ Քարդաշյանը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն հրավիրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին