Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են ՀՅԴ-ականների վրա
Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։
Նա նշել է, որ ցույցը մեկ ժամով էր արտոնված։ Երբ այն սկսվել է, ադբեջանցիները մայթի մյուս կողմում էին, հայ համայնքի ներկայացուցիչները՝ դեսպանության կողմը։ Ադրբեջանցիներն ագրեսիվ պահվածքն են դրսևորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։
Անետ Մոսկոֆյանի խոսքով, ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։
«Սկզբում միայն բղավում էին, շատ անշնորհք էին իրենց պահում՝ մեզ վատ խոսքեր ասելով։ Սկզբում ոստիկանների թիվը շատ քիչ էր, ադրբեջանցիները հարձակվեցին մեր տղերքի վրա, ծեծկռտուք եղավ»,-ասել է Անետ Մոսկոֆյանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են