Մոլդովայի նախագահ. Հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնստեն բանակցային սեղանի շուրջ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր ցավ է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների վերաբերյալ։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նա հույս է հայտնել, որ կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ և խնդրին լուծում կգտնեն։
«Վերջին օրերին հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին։ Ես մեծ հույս ունեմ, որ այս ամենը կդադարի, որպեսզի խաղաղություն լինի։ Մենք զարգացնելու ենք համագործակցությունը և գործընկերությունը թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։ Հույս ունեմ, որ նրանք կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել առանց արյունահեղության, առանց կրակոցների ու առանց պատերազմի»,-ասել է Դոդոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին