15 տ ծիրանի և 2 տ դեղձի հայրենասիրություն
Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկան միակն է ՌԴ մայրաքաղաքում, որտեղ հնարավոր է կանգնել բեռնատարներով ու վաճառել ապրանք։ Այնտեղ են իրենց ապրանքը վաճառում նաև Հայաստանի գյուղմթերք, հիմնականում ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։
«Գիշերերը վարորդներին ստիպել են մեքենաները հանել շուկայից, տարել են պլաշադկա, հիմա էլ ասում են այդտեղից հանեք, գնացեք։ Այս պահին 65-70 ֆուր կա։ Շուկայի տերն ադրբեջանցի է։ Շատ պարզ ասացին, որ հայկական ապրանք շուկայում չի ծախվելու, հայկական համարներով ոչ մի մեքենան չի մտնելու շուկա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմավիր մարզի Խանջյան գյուղի բնակիչ Լեռնիկ Ավագյանը։
Նա նշեց, որ ամեն մեքենայի համար վճարել են 80 հազար ռուբլի, հիմա այդ գումարը հետ չեն տալիս. «Եթե այդ գումարը տային, ուրիշ քաղաք կարող էինք գնալ, չնայած մոտակա բոլոր քաղաքների շուկաների տերերն ադրբեջանցիներ են, նույն վիճակն է»։
Այս պահին միայն նա մեքենայի մեջ ունի 15 տոննա ծիրան, 2 տոննա դեղձ։
Լ. Ավագյանը նշեց, որ Ռուսաստանում բնակվող հայերին են դիմել, որպեսզի գնան ՌԴ-ում ՀՀ դեսպանություն և տեղեկացնեն իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյաննը կոչ էր արել Մոսկվայում բնակվող հայերին գնալ Ֆուդ սիթի», գնեն Հայաստանից բերված մրգերը. «Սիրելի՛ մոսկվահայեր, միասնաբար ցույց տանք, որ ադրբեջանական որևէ սադրանք չի հաջողելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան