Տագնապով բարձրացվել են ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգները
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սկսել է զորքերի և նավատորմի մարտունակության լայնամասշտաբ անակնկալ ստուգումը: Ահազանգով բարձրացվել են Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների զորքերը, օդային ուժերը և Հյուսիսային և Խաղաղ օվկիանոսի նավատորմի ծովային կորպուսները և կենտրոնի ենթակայության մի շարք առանձին կազմավորումներ:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Շոյգուն շեշտել է, որ անակնկալ ստուգումը «Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստման մի մասն է, ինչպես նաև Ռուսաստանի հարավարևմտյան հատվածում անվտանգության ապահովման զինված ուժերի կարողության փորձարկումն է, որտեղ դեռ մնում են ահաբեկչական բնույթի սպառնալիքները: Ստուգման ընթացքում նախատեսվում է զորքերի հետ անցկացնել մարտավարական մակարդակի 56 վարժանք: Հայտնել է «Ինտերֆաքս»-ի տեղեկատվությունը փոխանցում է «Վեստի.ռու»-ն:
Մարտական պատրաստության ստուգման ընթացքում կօգտագործվի 35 պոլիգոն և ուսումնական դաշտեր, Սև ծովում և Կասպից ծովում՝ 17 ծովային ուսումնական պոլիգոն: Անակնկալ ստուգման են ենթարկվել գրեթե 150 հազար զինծառայող, 27 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա, 414 թռչող տեխնիկա, 106 նավ և օժանդակ նավակներ:
Բացի այդ, զորավարժություններին և գործողություններին հետևելու ընթացքում Սերգեյ Շոյգուն հրամայել է ձեռնարկել բոլոր միջոցներն անձնակազմի առողջության պահպանման, անվտանգության պահանջների խստագույն ապահովման, զենքի և զինամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ: Հրամանով պահանջվում է նաև հրամանատարներին և անձնակազմին բացառել պետական գույքին վնաս պատճառելու դեպքերը և կանխել բացասական ազդեցությունը բնական միջավայրի վրա: