Տավուշի մարզպետ. Բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին
«Խաղաղ օր ենք ունեցել, բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին ինչքանով որ հնարավոր էր»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նա նշեց, որ առաջնահերթ վերականգնվում են այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Մարզպետը նշեց, որ աշխատանքերը սկսված են, շինանյութերի մատակարարումը կատարվել է, ակտիվ աշխատանքներ են կատարվել Այգեպարում, վաղը կսկսվեն Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։
Հ. Չոբանյանն ասաց, որ ոչ թե վնասների փոխհատուցում է իրականացվելու, այլ վերականգնվելու է մարդկանց պատճառված վնասները, մի բան էլ՝ ավելի։ Այն բնակարանները, որոնց վերանորոգումը նպատակահարմար չի լինի, դրանց փոխարեն նոր տներ կկառուցվեն կամ նորերը կգնվեն։
Նա նշեց, որ ճանապարհաշինարարական աշխատանքները շարունակվում են, ջրամատակարաման մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում մարզում, այդ թվում սահմանամերձ գյուղերում։
«Որոշակի բացառություն եղել է միայն երեկ, քանի որ յուրահատուկ օր էր, անօդաու թռչող սարքերով էին հարվածում բնակավայրերին»,- ասաց մարզպետը։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզպետարանում գործում են աշխատանքների կանոնակարգման խմբեր
- ՄԻՊ. Կարող եք տեսնել հիմա ինքներդ իրական վիճակը
- 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
- Տավուշի մարզպետ. Ռմբակոծության ընթացքում բնակիչները հիմնականում գտնվել են ապաստարաններում, նկուղներում
- ՄԻՊ. Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է
- Տավուշի մարզպետը կոչ է անում բնակիչներին պատսպարվել թաքստոցներում
- ՄԻՊ. Վերլուծությունները վկայում են հրետանակոծությունների ժամանակ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնել մտադրության մասին
- Այս պահին իրականացվում են ավերավածությունների գնահատման աշխատանքներ բոլոր գյուղերում.մարզպետ
- Տավուշի մարզպետ. Ունենք հինգ վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան