Քիմ Քարդաշյանը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն հրավիրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը
Ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական հարթակներն օգտագործում է՝ լույս սփռելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերջին բռնկման վրա: Նախօրեին արդարադատության համար պայքարող դարձած 39-ամյա աստղն իր ինստագրամի 179 միլիոն հետևորդներին տեղեկացրեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել է ռմբակոծել իր հայրական հայրենիքը: Այս մասին գրում է Daily Mail-ը։
«Չնայած շարունակվող գլոբալ համաճարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի կողմից գլոբալ զինադադարի մասին կոչը՝ Հայաստանի Հանրապետության դեմ չհրահրված հարձակումների միջոցով։ Հայաստանում քաղաքացիական կառույցներն են թիրախավորվում, և այժմ Ադրբեջանն սպառնում է ռմբակոծել Հայաստանում միջուկային ատոմակայանը», - գրել է Քիմն ինստագրամում։
Բավական երկար հրապարակման մեջ Քիմը նաև նշում է, որ միևնույն ժամանակ, հաջորդ շաբաթ քվեարկության են դրվելու Ազգային անվտանգության լիազորությունների ակտի մասին կոնգրեսի փոփոխությունները, որպեսզի ԱՄՆ-ն հնարավորություն չունենա Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել, որը կօգտագործվի Հայաստանի և Արցախի դեմ։
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի քաղաքական և դիվանագիտական քայլերով՝ կանխելու համար անհարկի էսկալացիան և մարդկային կյանքերի կորուստը։ Ես իմ հայրենակիցների կողքին եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են երկրի սահմանին վերջին լարվածության մեջ: Ես հորդորում եմ խաղաղ լուծում գտնել այս չհրահրված հարձակումների համար՝ արդեն իսկ խիստ դժվարին համաճարակի ընթացքում։ Խնդրում եմ, կոչ արեք ձեր սենատորներին՝ աջակցել Հայաստանին», - եզրափակել է Քիմ Քարդաշյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին