Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար․ Մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող մահացու բախումներով
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիայի պատճառով առաջացած լարվածության վերաբերյալ։
«Շատ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող մահացու բախումներով։ Մի երկիր, որն ինձ համար թանկ է, և որը ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում: Հույս եմ հայտնում, որ կլինի դեէսկալացիա և վերադարձ՝ հրադադարի ռեժիմի պահպանման»,-թվիթերում գրել է Լուիզ Մուշիկիվաբոն։
Հիշեցնենք, որ 2018թ․-ի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որում այժմ նախագահում է Հայաստանը, և այստեղ Մուշիկիվաբոն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար։
Très préoccupée par les affrontements meurtriers en cours à la frontière entre l’Azerbaïdjan et l’#Arménie, pays qui m'est cher et qui préside actuellement le Sommet de la #Francophonie. Je forme le vœu d’une désescalade et d’un retour au respect du cessez-le feu.@NikolPashinyan
— Louise Mushikiwabo (@LMushikiwabo) July 16, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին