17.07.2020. Կորոնավիրուոսով 23 հիվանդ է մահացել
Ացած մեկ օրում, ըստ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։
Նախորդ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 23 հիվանդ, որից 8-ը՝ այլ հիվանդություններից։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է:
Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143144 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 16.07.2020. Կորոնավիրուսից 15 հիվանդ է մահացել
- 15.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
- 14.07.2020. Արձանագրվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք, մահացել է 9 մարդ
- 13.07.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան