Արտակ Դավթյանը՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:
Մեկ այլ որոշմամբ Հարություն Գուլյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ:
Կառավարության ղեկավարի այսօրվա մեկ այլ որոշմամբ, Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Գայանե Բունիաթյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ։
Որոշումներից մեկով էլ արձակուրդ է տրամադրվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Նա հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի