ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել խաղաղ բանակցությունները
«Մենք շատ անհանգստացած ենք այն կյանքի կորստով, որն առաջացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտումը», - այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցող համազեկուցող Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Ադրբեջանի հարցող համազեկուցողներ Ստեֆան Շեննախի (Ավստրիա) և Սըր Ռոջեր Գեյլի (Միացյալ Թագավորություն) համատեղ հայտարարության մեջ:
Համազեկուցողները հիշեցնում են, որ երկու երկրներն էլ խաղաղությունը խթանելու պարտավորությունն են ստանձնել, երբ անդամակցում էին Եվրոպայի խորհրդին։
«Հետևաբար, մենք կոչ ենք անում ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն տեղում՝ իրավիճակը թուլացնելու համար, և զերծ մնալ բորբոքող հռետորաբանությունից։ Մենք նաև կոչ ենք անում երկու երկրներին՝ վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես համանախագահների կողմից նշվում է հուլիսի 15-ի իրենց հայտարարության մեջ՝ ստեղծելով խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտ, Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցություններ վարել և թույլ տալ, որ ԵԱՀԿ դիտորդները վերադառնան տարածաշրջան», - ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան