Թվիթերում մեկ շաբաթում հաքերային հարձակման են ենթարկվել գրեթե 130 հաշիվներ
Հաքերները Թվիթերում կոտրել են շուրջ 130 հաշիվ։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս թիվը հրապարակել է սոցիալական կայքի աշխատակազմը։
«Այն, ինչ մենք ներկայումս գիտենք, գնահատում ենք, որ միջադեպի մասով ինչ-որ կերպ հարձակման է ենթարկել մոտ 130 հաշիվ: Հաքերները կարողացել են հաշիվների մի փոքր մասից հաղոդագրություններ տարածել»,- նշել են աշխատակազմից։
Ընկերությունը նաև խոստացել է հնարավորինս արագ ավարտել հետաքննությունը և ապագայում կանխել նման հարձակումները։
Հուլիսի 15-ին Իլոն Մասկի, Բիլ Գեյթսի, Բարաք Օբամայի, Քանյե Ուեսթի և այլ հայտնի մարդկանց թվիթերյան էջերը հաքերները կոտրել էին։ Հայտնի մարդկանց գրառումներում կեղծ առաջարկներ էին՝ գնել կրիպտոարժույթ բարենպաստ փոխարժեքով:
Ամենահամեստ հաշվարկներով, խարդախները վաստակել են մոտ 100 հազար դոլար: Միևնույն ժամանակ, զգալիորեն ընկել են սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան