Ամերիկացի գիտնականները Թրամփին կոչ են արել չվերսկսել միջուկային փորձարկումները
Տասնյակ առաջատար ամերիկացի գիտնականներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել չվերսկսել միջուկային փորձարկումները: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը
«Միջուկային զենքի փորձարկումը կարող է մեծացնել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկը, ինչպես նաև ոչ միտումնավոր կամ դիտավորյալ միջուկային պատերազմը», - ասվում է մոտ 70 գիտնականների նամակում, որն ուղարկվել է Ամերիկայի ղեկավարին՝ Նյու Մեքսիկո Նահանգում աշխարհում առաջին «Trinity» ծածկանվամբ միջուկային զենքի տեխնոլոգիայի փորձարկման 75-ամյակի կապակցությամբ:
«Ինչպես մարդկության, այնպես էլ մոլորակի վրա վնասակար ազդեցության պատճառով միջուկային զենքի դեմ գիտնականների՝ արդեն ավանդույթ դարձած պարբերական հայտարարությունների շրջանակում, մենք ԱՄՆ իշխանություններին խնդրում ենք զերծ մնալ միջուկային փորձարկումներ անցկացնելու պլաններից»,- ասվում է նամակում:
Թրամփին ուղղված հաղորդագրությունը ստորագրած տասնյակ գիտնականների թվում եղել են մոտ 10 Նոբելյան դափնեկիրներ:
Նրանք նաև նշել են, որ ԱՄՆ-ի միջուկային փորձարկման վերսկսումն այս ոլորտում աշխատանքներն արագացնելու համար «կանաչ լույս կտա» այլ երկրներին, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը և Պակիստանը:
Մայիսի վերջին «The Washington Post»-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է միջուկային փորձարկման հնարավորությունը՝ որպես նախազգուշացման ազդակ Ռուսաստանի և Չինաստանի համար:
1945-ի հուլիսի 16-ին Նյու Մեքսիկոյում տեղի ունեցավ միջուկային զենքի տեխնոլոգիայի աշխարհում առաջին փորձարկումը, որը ուներ «Trinity» ծածկանունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան