Արցախում համաներում հայտարարվեց
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը։ Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հիշեցնենք, որ օրենքը միաձայն ընունվեց երեկ ԱԺ արտահերթ նիստում։
«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ քննարկմանը ներկայացրած Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի փոխանցմամբ՝ Հանրապետության նախագահի կողմից առաջարկվող համաներումը ունի նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակ:
Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 2020թ-ի հուլիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ ԱԺ-ն ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը
- Արցախում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել են համաներման մասին նախագիծը
- Արցախում մտադիր են համաներում հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա