Զորակոչն ու զորացրումն իրականացվում է բնականոն ընթացքով. ՊՆ
«Ամբողջ օրն առաջնագծում օպերատիվ իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, քիչ են եղել կրակոցները, միայն հրաձգային զենքերից»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր այցելել է զորամասերից մեկը, զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին, տեսնում են հակառակորդի բոլոր ոտձգությունների, շարժերի ցանկությունները, որևէ սադրանք կատարելու դեպքում արժանի հակահարված կստանան։
Հարցին՝ այս օրերին տեղի է ունենում զորակոչի, զորացրման գործընթացներ, սահմանին տիրող իրադրության ֆոնին ծնողներին հետաքրքրում է, թե ո՞ր դեպքում կարող է զինվորի զորացրումը հետաձգվել, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանի Զինված ուժերը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, պլանային միջոցառումներ են կատարվում, որևէ հետաձգում զորացրման ու զորակոչի չի իրականացվել ու չի իրականացվելու»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն
- Կրակոցներ իրականացվել են նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի և նախիջևանյան հատվածներում. ՊՆ
- ՊՆ. Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր
- ՊՆ-ն հորդորում է ուշադիր լինել ու սադրանքների չտրվել
- Այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինծառայողների մնացած դիակներ. ՊՆ
- Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան. ՊՆ
- ՀՀ ՊՆ-ն փաստեր է հրապարակել Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին
- ՊՆ. Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա
- Զգուշացնում ենք՝ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում