Արաբկիր ԲԿ. Կորոնավիրուսից առողջացումով դուրս են գրվել բոլոր երեխաները
COVID-վարակված առաջին երեխան «Արաբկիր» բժշկական համալիր է ընդունվել մարտի 31-ին:
ԲԿ-ից հայտնում են, որ դրանից հետո անցած երեք ամիսների ընթացքում «Արաբկիր» է դիմել տարբեր ախտանշաններով 4527 երեխա, որոնցից 3725-ը բժշկական խորհրդատվություն և ծառայություններ է ստացել ամբուլատոր պայմաններում, իսկ 802-ը` ստացիոնար:
Համաձայն ԱՆ կանոնակարգի` անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցեղ COVID- կասկածելի ախտանշաններով 621 երեխա հոսպիտալացվել է ժամանակավոր մեկուսացման բաժանմունքնում, իսկ 181 երեխա` միջին և ծանր կլինիկական ընթացքով` թոքաբանական իզոլացված-COVID բաժանմունքում:
.COVID- բաժանմունքում բուժված 38 օրականից մինչև 18 տարեկան երեխաների մի մասն ունեցել է վիճակը ծանրացնող զուգակցված խնդիրներ, մասնավորապես, օնկոլոգիական և օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (քիմիաթերապիա ստացած 4 երեխա), Էպիլեպսիա և այլ նյարդաբանական խնդիրներ, գենետիկ հիվանդություններ, սրտի բնածին արատ, վիտամին B12-ի դեֆիցիտ, երիկամային անբավարարություն, աղեստամոքսային համակարգի խնդիրներ:
.Երեխաներից մեկը եղել է վերին շնչուղիների բնածին ստենոզով, տրախեոստոմայով: Մեկ երեխա Մոսկվայում լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել, ուներ թոքաբորբ և նրա ամբողջ ընտանիքը վարակակիր էր:
.Այս ընթացքում «Արաբկիր» ԲՀ-ում ախտորոշվել և բուժվել է Կավասակի և կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա, որոնցից 5-ի մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը ասոցացված է եղել COVID- վարակի հետ: 8 երեխայից 7-ը ստացել է ներերակային իմունոգլոբուլին, իսկ 1-ի մոտ դիտվել է ինքնալավացում և նա իմունոգլոբուլին չի ստացել:
.Եղել են նաև զուգակցված վարակներով դեպքեր`սալմոնելյոզ, կլոստրիդիոզ, շիգելյոզ, ռոտավիրուս, գրիպ B և Էբշտեյն-Բարր վիրուսային վարակ:
«Ուրախությամբ արձանագրում ենք, որ բոլոր երեխաները «Արաբկիր» ԲՀ-ից դուրս են գրվել առողջացումով:
Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ն այս ընթացքում մեծ գործունեություն է ծավալել նաև Երևանի 2 մանկատներում` «Մարի Իզմիրլյանի անվան» և Նորքի «Մանկան տուն», և ի պատիվ բուժաշխատողների ու մանկատների անձնակազմերի, այսօր քաղում ենք նաև այդ համագործակցության պտուղները` ասելով, որ մանկատների բոլոր երեխաները նույնպես ապաքինվել են»,-նշում են Արաբկիր ԲԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում