Արթուր Ալեքսանյան. Ես ձեզ հետ եմ, տղե՛րք
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն, Յունիսեֆ-ի ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը միջազգային բոլոր կառույցների ուշադրությունն է հրավիրում ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել:
Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:
Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։
Ես ձեզանից մե՛կն եմ։
Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ»,-գրել է նա ինսթագրամի իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսիս Օհանյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Սերժ Թանկյանը՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին
- Քիմ Քարդաշյանը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն հրավիրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը
- Հենրիխ Մխիթարյան. Ձեր հետ եմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան