Բրյուսելում համաճարակից ի վեր անցկացվում է ԵՄ առաջին գագաթնաժողովը
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում են՝ կորոնավիրուսի համաճարակից ի վեր առաջին անգամ, որպեսզի քննարկեն մոտ տրիլիոն եվրոյի բյուջեն։ Ընդհանուր բյուջեի մի մասը կօգտագործվի նոր կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարում: Եվրամիության վերականգնման հիմնադրամում առաջարկվում է հավաքել ևս 750 միլիարդ դոլար: Այս մասին գրում է Euronews-ը։
Եվրոպական խորհրդի շենք ժամանելուց հետո Ֆրանսիայի նախագահն ու Իտալիայի վարչապետը իրենց գնահատականն են տվել իրավիճակի վերաբերյալ։
«Սա ճշմարտության պահն է Եվրոպայի համար։ Մենք ունենք առողջության պահպանման աննախադեպ ճգնաժամ, ինչպես նաև տնտեսական և սոցիալական ճգնաժամ: Դրանք պահանջում են շատ ավելի մեծ համերաշխություն և հավակնություններ», - ասել է Էմանուել Մակրոնը:
«Խոսքը միայն ֆինանսական ծավալների կամ ֆինանսական դիրքերի մասին չէ։ Մենք պատրաստում ենք տնտեսական և սոցիալական արձագանք մեր եվրոպական բոլոր քաղաքացիների համար՝ հաշվի առնելով ընդհանուր շահերն ու արժեքները, որպեսզի Եվրոպան ավելի կայուն դառնա գլոբալ տարածքում»,- ասել է Ջուզեպպե Կոնտեն:
Սակայն ԵՄ 27 երկրների առաջնորդները դեռևս համաձայնություն ձեռք չեն բերել, թե ինչպես հավաքել և ծախսել գումարները համաճարակի հետևանքների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին