ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչվեց բուհի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը:
Քվերակության երեք մասնակից բոլորին դեմ է եղել, մեկը կողմ է քվեարկել Տիգրան Մարտիրոսյանին, իսկ 22-ը իրենց ձայնը տվել են Դիանա Գալոյանին:
Թեկնածուները երկուսն էին՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը և Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանը։
Քվերակության ժամանակ լրագրողներին տված հարցազրույցում ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը պատասխանեց իրեն գիտական կոչումից զրկելու ԲՈԿ-ի որոշման վերաբերյալ լրագրողների հարցերին:
«Պարոն Գոգյանին պատասխանատվության կենթարկեն, որովհետև եղել է վերադասության կարգով բողոք, իսկ ինքը շարունակել է իր ինքնիրավչությունը իրականացնել»,-ԵՊՏՀ ռեկտորի ընտրությունների ժամանակ հայտնեց Դիանա Գալոյանը:
Նկատենք, որ ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր էր ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գալոյանին պաշտոնը թողնելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։
Մինչ այդ ԲՈԿ նախագահը մայիսի 14-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: Նշված պատճառներից մեկն էր նաև այն, որ Գալոյանի ատենախոսությունում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց կրթության և գիտության նախարարությունում համապատասխան կապերի ևհովանավորչության միջոցով նա շարունակում է զբաղեցնել բուհի ղեկավարի պաշտոնը։
Ըստ Գալոյանի, երբ ԲՈԿ նախագահը տվել էր իր գիտական աստիճանի անվավերության հրամանը, ինքն արդեն իսկ վերադասության կարգով բողոքարկել էր նախարարություն և մինչև չունենար բողոքի արդյունքներըէ Գոգյանը իրավունք չի ունեցել այդ նիստն անել:
Վերջինս հայտնեց, որ կրկին վերադասության կարգով և վարչական դատարանով կբողոքարկի որոշումը, բայց Սմբատ Գոգյանը պատասխանատվության կենթարկվի, որովհետև, եթե կա վերադասության կարգով վարչական վարույթ, ապա օրենքը ավտոմատ կերպով սահմանում է, որ նիստը պետք է կանգնցվեր, մինչև նախարարությունից արդյունքները լինեին:
«Վստահ եմ որ վերադասության կարգով և վարչական դատարանում իմ բողոքի արդյունքները դրական են լինելու և ես պահպանելու եմ իմ գիտական աստիճանը և կոչումը»,- հայտնեց Դիանա Գալոյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը
- Գործող խորհրդի կազմի խնդիրները օրենքի հետ ակնհայտ են. ՀՊՏՀ խորհրդի անդամ
- ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան
- ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է
- ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները պրոռեկտորին հանձնարարելը
- ՀՊՏՀ նախկին ռեկտորը հաղորդում է ներկայացնում նախարարի խայտառակ հանցագործության մասին
- ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել