
Ադրբեջանցիները թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է մոսկվահայերին, գրելով․
«Մոսկվայում ապրող մեր սիրելի՛ հայրենակիցներ,
քիչ առաջ ինձ զանգահարեցին Մոսկվա գյուղմթերք և առաջին հերթին ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։
Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։ էս պահին մեր բեռնատարները շուկայի կայանատեղիում են և մոտ 1000 տոննա ծիրանը կփչանա։
Սիրելիներս, սա ևս պատերազմ է, որից պիտի միասնական դուրս գանք։
Օգնե՛ք մեր հայրենակիցներին, գնացե՛ք «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղի և գնե՛ք Հայաստանից բերված մրգերը:
Սիրելի՛ մոսկվահայեր, միասնաբար ցույց տանք, որ ադրբեջանական որևէ սադրանք չի հաջողելու։
Շտապեք «Ֆուդ սիթի» շուկա, մեր հայրենակիցները սպասում են ձեզ»։