Նարինե Աբգարյանի՝ «պատերազմական ժամանակագրությունը»
Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանը, ով ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, ֆեյսբուքյան էջում շարունակոմ է ներկայացնել իր զրույցները Բերդում բնակվող իր հարազատների հետ։ Այսօրվա գրառումը վերնագրված է՝ «պատերազմական ժամանակագրություններ»։
Նա նշում է, որ զրուցել է հորեղբոր՝ Լյովայի հետ.
«-Ինչպե՞ս եք այդտեղ։
-Հիանալի։
-Չե՞ք անհանգստանում։
Անկեղծ զարմանքով՝
-Իսկ անհանգստանալու առիթ կա՞»։
Այնուհետև Նարինե Աբգարյանը գրել է հուլիսի 16-ին սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին՝ կրակոցների ենթարկված չորս գյուղ, հակառակորդի էլիտար զորախմբի կողմից դիվերսիոն փորձ։ Նա նաև նշել է, որ հայկական բանակը հետ է շպրտել թշնամուն, որն ունեցել է երկու տասնյակի չափ զոհեր։
Նարինե Աբգարյանն այնուհետև զրույցը շարունակել է հորեղբոր որդու հետ.
«-Ինչպե՞ս է հորեղբայրը։ Նյարդայնանո՞ւմ է։
-Իհարկե, նյարդայնանում է։
Ցածր ձայնով արձագանքել է.
-Ուրեմն, նյարդայնանում է։
Հորեղբոր որդին ասել է.
- Ինչպե՞ս չնյարդայնանա, նարդիով 10 պարտիա հաղթեց»։
«Ես պատկերացնում էի, թե ինչպես են նրանք նարդի խաղում իմ մանկության քարե տան վերանդայում: Հարևանները գալիս են և իրենք էլ պայքարի մեջ մտնում: Ամեն ինչ, ինչպես մենք սիրում ենք»,- մասնավորապես գրել է Նարինեն։
«-Չե՞ք պատրաստվում հեռանալ»,- զգուշորեն հարցրի հորեղբորս։
- Իսկ ո՞վ է թթի օղի պատրաստելու, - հետևում է տրամաբանական հարց:
- Մեկ տարի առանց թթի օղու հնավոր չէ՞։
-Լավ մտածե՞լ ես նախքան հարցնելը»:
Երկխոսությունը ներկայացնելուց հետո Նարինե Աբգարյանը գրել է. «Իհարկե, ոչ։ Ես ընդհնարապես վատ եմ պատկերացնում՝ երբ է մեզ մոտ պատերազմ»։
Այնուհետև գրել է, որ հայրը երեկ հինգ ժամ անցկացրել է ամառանոցում. «Ձախ կողմում կոնյակի գործարանի փլուզված պատն է, որի ուղղութամբ կրակել էին, աջից հրդեհն էին մարում, իսկ մեջտեղում հայրս փորում էր սխտորը»:
Զրուցել է նաև մայրիկի հետ, որն ասել է, որ առաջին անհրաժեշտության իրերով ճամպրուկը հավաքել է անհրաժեշտության դեպքում Երևան գնալու համար։
«Հրաժեշտ տվեցինք։ Չշտապեցի անջատել հեռախոսը։ Լսում եմ հորս ձայնը.
-Դու ճամպրուկի մասին նրան ստեցի՞ր:
- Այո:
- Նա հավատա՞ց:
- Այո:
- Դե լավ է»,- գրել է Նարինե Աբգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Շան տեղ մի դիր»
- Նարինե Աբգարյանը՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում
- Նարինե Աբգարյան. Միայն Բերդում է, որ ես ինձ լավ եմ զգում
- Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
- Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ն՝ ռուսական բեմում
- Նարինե Աբգարյանի գիրքը Բուլղարիայում ճանաչվել է տարվա լավագույն ստեղծագործություն
- Նարինե Աբգարյան. Իմ գրքերն ընտանեկան ընթերցանության համար են
- Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն. Նարինե Աբգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան