Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք
Հուլիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 70 բնակիչ է բուժվում։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6298 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 16-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5944 նմուշառման հետազոտություն, հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 987 քաղաքացի, նրանցից 305-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 378 բնակիչ։
47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 29 դեպք։
Հիշեցնենք, որ անցած մեկ օրում, ըստ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների, ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։ Նախորդ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 23 հիվանդ, որից 8-ը՝ այլ հիվանդություններից։
Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143144 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 17.07.2020. Կորոնավիրուոսով 23 հիվանդ է մահացել
- 16.07.2020. Կորոնավիրուսից 15 հիվանդ է մահացել
- Շիրակում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք
- 15.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան