Չինական տնտեսությունն աշխարհում առաջինն է, որը համաճարակից հետո աճ է գրանցել
Չինաստանի վիճակագրական վարչությունը հայտնել է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.2 տոկոսով աճ է գրանցել։
«Կոմերսանտը» գրում է, որ այսպիսով Չինաստանի, որը հանդիսանում է COVID-19-ի տարածման գլոբալ էպիկենտրոնը և բոլորից ամենաշուտը կարանտինային միջոցառումներ հայտարարած երկիրը, տնտեսությունն առաջինն է աշխարհում, որը սկսել է վերականգնվել համավարակից հետո։
Երկրորդ եռամսյակի աճի շնորհիվ Չինաստանը կարողացել է խուսափել անկումից, քանի որ առաջին եռամսյակում ՀՆԱ-ն նվազել էր 6,8 տոկոսով: Այնուամենայնիվ, 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Չինաստանի ՀՆԱ-ն դեռ նվազել է 1,6 տոկոսով։
Երկրորդ եռամսյակում Չինաստանի տնտեսության վերականգնումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության (+ 3.9 տոկոս) և արդյունաբերության աշխուժացմամբ (+ 4,4 տոկոս):
Ծառայությունների ոլորտում ավելի համեստ աճ է արձանագրվել (+ 1,9 տոկոս)։ Միևնույն ժամանակ, ինտերնետի վաճառքն առաջին կիսամյակում ցույց է տվել աճ` 7,3 տոկոս։
Չինաստանի վիճակագրական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ, ընդհանուր առմամբ, ազգային տնտեսությունը տարվա առաջին կիսամյակում սկսել է հաղթահարել համաճարակի բացասական ազդեցությունը, նկատվում է աճ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները