
ՊՆ-ն հորդորում է ուշադիր լինել ու սադրանքների չտրվել
Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լուրերը, թե սահմանին լարված է ու հայկական կողմը կորուստներ ունի։
«Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է:
Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությանը կից ներկայացվել են ապատեղեկատվության օրինակներ.