
ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել է խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ։
Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ։
«Հայտնել են խիստ անհանգստություն էսկալացիայի շարունակման կապակցությամբ, շեշտել կողմերի՝ հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամությունը»,-ասված է Կրեմլի պաշտոնական էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մատվիենկո. Ռուսաստանը կանի ամեն ինչ էսկալացիան թույլ չտալու համար
- Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով
- Լավրովը Երևանին և Բաքվին կրակի անհապաղ դադարեցմեան կոչ է արել