Սիսիանի քաղաքային պանթեոնում վերջին հրաժեշտն են տվել կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանին
Այսօր Սիսիանի քաղաքային պանթեոնում հողին է հանձնվել թշնամու դավադիր կրակից հուլիսի 14-ին զոհված 20 -ամյա կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի աճյունը: Հուղարկավորությունը կատարվել է զինվորական արարողակարգով:
Գրիշային հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալը հանձնվել է ծնողներին:
Գրիշա Մաթևոսյանի աճյունը հողին է հանձնվել զինվորական նվագախմբով` պատվո համազարկերի ներքո:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում թշնամու արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:
Լուսանկարները՝ Սիսիանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրում վերջին հրաժեշտն են տալիս մայոր Գարուշ Համբարձումյանին
- Թշնամու գնդակից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
- Զոհված չորս զինծառայողները հետմահու կպարգևատրվեն
- Թշնամու կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել
- ՀՀ ՊՆ. Սահմանին Ադրբեջանի արձակած կրակից ԶՈւ երկու զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան