Տ. Աբրահամյան. Անհասկանալի է ՆԱՏՕ-ի լռությունը Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տավուշում ծավալված մարտական գործողությունների մեկնարկից ի վեր, միջազգային խաղացողների՝ իրադրության լիցքաթափման հնարավոր ջանքերի շրջանակներում գերազանցապես շրջանառվում է ՌԴ-ի և որպես միջազգային ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ դերակատարության հարցը։
ՀԱՊԿ-ի գործոնը հասկանալի է՝ ՀՀ-ն այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, սակայն անհասկանալի է տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հաստատման մասին որոշակի պարբերության հայտարարություններ անող ՆԱՏՕ-ի լռությունը իր դաշինքի անդամ Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների, սպառնալիքների վերաբերյալ։
Նույնը վերաբերվում է ՆԱՏՕ-ում առանցքային դերակատարություն ունեցող և մեր տարածաշրջանում համապատասխան շահեր ունեցող ԱՄՆ-ին, ում դաշնակից Թուրքիան իր պահվածքով և քաղաքականությամբ ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հոլանդացի պատգամավոր. Ադրբեջանի վտանգավոր կոչերը խրախուսվում են Թուրքիայի կողմից
- Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
- Հակոբ Տեր-Խաչատուրյան. ՀՅԴ Հայ դատի գրասենյակները տարբեր պետություններում բարձրաձայնել են Ադրբեջանի սադրանքների և Թուրքիայի մեղսակցության մասին
- Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը.ԱԳՆ
- Թուրքիայի ՊՆ. «Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան