Ազգային հավաքականի մարզիչը զարմացել է հայկական ակումբներում լեգիոներների մեծ թվից
«Ցանկալի կլիներ, որ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ հանդես գային հայկական ակումբների կազմում»,-ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տպավորություն է ստացել Բարձրագույն խմբի մրցաշարից, արդյո՞ք դրա ընթացքում տեսել է ֆուտբոլիստներ, որոնք արժանի են համալրելու ազգային հավաքականը։
Նա տեղեկացել է, որ ֆեդերացիան պատրաստվում է նոր նորմեր կիրառել հաջորդֆ մրցաշրջանի համար։
«Կարծում եմ, եթե ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան ազգային առաջնությունում, դրանից կշահի նաև ազգային հավաքականը։ Ես շատ զարմացած էի, որ եղան խաղեր, որ ակումբների հիմնական կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ դաշտ դուրս չէր գալիս։ Այս ամենը խանգարումէ մեր պատանի ֆուտբոլիստներին, որոնք կրթություն են ստանում մանկապատանեկան ֆուտբոլում, բայց դաշտ դուրս գալու հնարավորություն չեն ունենում բազմաթիվ լեգիոներների պատճառով»,-ասաց նա։
Կապառոսի խոսքով, մրցակցությունը բավականին մեծ է եղել, դիտել է գավաթի ու այլ խաղերը, վերլուծել են, կարծում է դրանք օգտակար կլինի հավաքականի համար։
Նա միաժամանակ շնորհավորեց ՀՖՖ-ին ու հայաստանյան ակումբներին, համավարակով պայմանավորված բարդ իրավիճակում իրենց լավագույնս դրսևորելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները