Աշխատանքից ազատված փոխքաղաքապետին Մարությանը խրախուսել է 1 մլն 800 հազար դրամով
Քաղաքապետարանում հեռացող պաշտոնյաներին խրախուսելու հարցում, պարզվում է, բավականին առատաձեռն են։ Ինչպես արդեն հայտնել էինք, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ավարտել է պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում:
Հենց հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրություն է ստորագրել Հայկ Սարգսյանին 1 մլն 800 հազար դրամով խրախուսելու համար։
Հիշեցնենք, որ բացի պարգևավճարները Հայկ Սարգսյանը մի քանի ամիս առաջ՝ ապրիլին խրախուսվել էր 1 մլն 800 հազար դրամով։
Ապրիլի 20-ին կայացրած 431-Ա կարգադրությամբ քաղաքապետը իր տեղակալ Հայկ Սարգսյանին ու իր խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել է՝ նրանցից յուրաքանչյուրին տրամադրելով 1 մլն 800 հազարական դրամ։ Այս երկուսին խրախուսելը համայքնի բյուջեի վրա նստել է 3 մլն 600 հազար դրամ։
Մարությանի խորհրդական Կարեն Համբարձումյանը մինչ այդ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Հարակից հրապարակումներ`
- Փոխքաղաքապետ Սարգսյանը վաղվանից չի աշխատի
- Քաղաքապետարանը հրապարակել է պարգևատրումների վերաբերյալ թաքցրած կարգադրությունը
- Մարությանը դատավոր դարձած խորհրդականին ճանապարհում է 1.8 մլն դրամ պարգևավճարով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան