Հույսերը շատ քիչ են՝ պատվաստանյութը ժամանակին ձեռք կբերենք. Գայանե Սահակյան
«Թեպետ մենք բանակցությունների մեջ մտել ենք և´ արտադրողների, և´ գլոբալ կազմակերպությունների հետ, բայց բոլոր դեպքերում հույսերը շատ քիչ են, որ պատվաստանյութը մենք ժամանակին ձեռք կբերենք և երկիր կներկրենք»,- մամուլի ասուլիսում հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Վերջինս հայտնեց, որ կորոնավիրուսի պատվաստանյութի պահանջարկը բարձր է ամբողջ աշխարհում և ասել, որ մինչև տարվա վերջ Հայաստանն այն կկարողանա ներկրել՝ ճիշտ չի լինի:
Գայանե Սահակյանը հայտնեց, որ 200-ից ավելի պատվաստանյութեր կան, որոնք վաղ կլինիկական և կլինիկական փորձարկման շրջանում են և միայն նրանցից 2-ն արդեն 3-րդ փոլում են, որի ավարտից հետո կգնան լիցենզավորման, գրանցման և զանգվածային կիրառման թույլտվություն կստանան:
Այդ պատվաստանյութերից մեկը Չինաստանն է արտադրել, մյուսը՝ Մեծ Բրիտանիան և Իտալիան համատեղ:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ ինչպես մյուս սեզոնային գրիպի դեպքերում, այնպես էլ Covid-19-ի պատվաստումը պարտադիր չի լինի, ռիսկերի խմբեր կսահմանվեն և նրանց կառաջարկվեն պատվաստումներ անել: