Հարցումը ցույց է տվել՝ ամերիկացիների 60 տոկոսը չի հավատում COVID-2019- ի վերաբերյալ Թրամփի խոսքերին
ԱՄՆ քաղաքացիների վստահությունը կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի և գործողությունների նկատմամբ նվազում է։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով ABC News-ին։ Հարցումն անցկացրել է Washington Post-ը։
Հարցման համաձայն, հարցվածների 60 տոկոսը չի վստահում երկրի ղեկավարի խոսքին համավարակի մասին։ Մարտի 25-ից այդ թիվն աճել է 15 տոկոսով, երբ Թրամփին չէին հավատում քաղաքացիների շուրջ 45 տոկոսը։
Հարցումը ցույց է տվել, որ Թրամփի նկատմամբ վստահությունը նվազում է՝ համամասնորեն երկրում կորոնավիրուսների նոր դեպքերի թվի ավելացման հետ:
Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 63 տոկոսը կողմ է, որ իշխանություններն առաջնահերթ համաճարակի վերահսկողությանն ուշադրություն դարձնեն, այլ ոչ թե տնտեսության վերականգնմանը։
Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով ավելի քան 3,5 միլիոն վարակման դեպք, մահացել է 138 հազար 362 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
- ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել
- Թրամփ. ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվն աճում է՝ աշխարհում լավագույն թեստավորման պատճառով
- Հունիսին ԱՄՆ-ում աշխատատեղերի քանակն աճել է ռեկորդային չափով՝ 4,8 միլիոնով
- Թրամփը որոշել է դիմակ դնել, քանի որ ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային 52․000 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան