Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: COVID-19 ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից մեկն առողջացել է և լքել մեկուսացման վայրը:
Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 167 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 33, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:
COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
- Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան