Գտնել հակամարտության խաղաղ լուծումներ և ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը. Ռիկ Դեմս
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ` Ռիկ Դեմսը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նամակին: Այս մասին հայտնում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հարգելի պարոն Մարուքյան,
Շնորհակալ եմ հուլիսի 14-ին Ձեր կողմից ուղարկված նամակի համար, որում դուք ինձ տեղեկացնում եք վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման մասին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Այս հարցը նույնպես ԵԽԽ Վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում է, և ես վստահ եմ, որ նրանք հետևում են իրավիճակին:
Ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հրահրել և սրացնել լարվածությունը և խրախուսել նրանց շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գտնել հակամարտության խաղաղ լուծումներ և ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը»,- նշված է Ռիկ Դեմսի նամակում։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել խաղաղ բանակցությունները
- Էդմոն Մարուքյան. Ադրբեջանի սպառնալիքը միջազգային հանցագործություն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին