ԵՄ-ում չեն կարողացել պայմանավորվել բյուջեի հարցով
Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում գագաթաժողովի առաջին օրվա ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ 2021-2027 թվականների համար բյուջետային պլանի ձևավորման և համաճարակից հետո տնտեսության վերականգնման ֆոնդի հարցերում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԵՄ երկրներից մեկի պատվիրակության անդամը։
«Համաձայնություն դեռ չկա։ Բոլորին անհրաժեշտ է դադար։ Պետք է վերադառնալ բանակցություններին թարմ ուժերով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մեկ այլ դիվանագետի խոսքով, բանակցություններն արգելափակել է Նիդեռլանդների վարչապետ, ով ունի «վերականգնման ֆոնդը կառավարելու իր տեսլականը»:
Բանակցությունները կշարունակվեն այսօր։
ԵՄ չնախատեսված գագաթնաժողովում քննարկվում են 1,074 տրիլիոն եվրոյի յոթամյա բյուջետային պլանի և համավարակից հետո տնտեսության վերականգնման համար 750 միլիարդ եվրոյի շուրջ հարցեր։