Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրենը
Կորոնովիրուսից մահացել է Արարատի մարզի Ավշար գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը: Մահազդը հրապարակվել է Արարատ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։
«Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում որպես թերապևտ, անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար։
Հայտնում ենք մեր վշտակցությունը Արուս Գևորգյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան