ՆԱՏՕ-ն դատապարտել է Ռուսաստանի զորքերի մարտունակության անակնկալ ստուգումը
ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի հետևում թափանցիկության պայմաններին ՝ զորքերի մարտունակության անակնկալ ստուգում անցկացնելով: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նա Twitter- ում գրել է, որ Ռուսաստանը սառը պատերազմից ի վեր չի բացել իր զորավարժությունները պարտադիր դիտարկման համար, այն դեպքում երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անում են այն: Այն պարտավորեցնում է ռազմական թափանցիկության վերաբերյալ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթը:
Նախօրեին Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանում սկսվել են Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների զորքերի, օդային ուժերի և Հյուսիսային և Խաղաղ օվկիանոսի նավատորմի ծովային կորպուսների և կենտրոնի ենթակայության մի շարք առանձին կազմավորումների հանկարծակի ստուգումները:
Ստուգման ընթացքում զինվորականները կգնահատեն Զինված ուժերի պատրաստվածությունը` ապահովել Ռուսաստանի հարավ-արևմտյան տարածքնների անվտանգությունը, որտեղ շարունակում են մնալ լուրջ ահաբեկչական սպառնալիքներ: