Դատապարտում ենք Թուրքիայի բացահայտ կողմնակալ կեցվածքը ներկա իրավիճակի առնչությամբ. ՍԴՀԿ
ՍԴ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Անցած հինգ օրերի ընթացքում Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները և շրջանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում և շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ:
Դատապարտելի ենք գտնում նաև Թուրքիայի բացահայտ կողմնակալ կեցվածքը ներկա իրավիճակի առնչությամբ, որ միայն կարող է նպաստել տարածաշրջանի էլ ավելի ապակայունացմանը:
Վերջին իրադարձությունները եկան վերահաստատելու այն փաստը, որ հայոց քաջարի ու մարտունակ բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանել հայրենի սահմանները, այլ հարկ եղած դեպքում ճշգրիտ գործողություններով բարելավել իր մարտական դիրքերը: Հույս ունենք, որ ռազմական գերակայության պատրանքներով լի հակառակորդը, որ տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմատենչ կոչերով ու պատերազմի սպառնալիքով էր հանդես գալիս, վերջին զարգացումների լուսի տակ ճիշտ հետևություններ կանի և կվերադառնա բանակցային սեղան:
Այս օրերին, ավելի քան երբեք, կարևորում ենք համախմբուածության և միասնականության անհրաժեշտությունը, դիմագրավելու համար ոչ միայն երևացող, այլ աներևույթ թշնամուն, որը տակավինշարունակում է մեծագոuյն վտանգ ներկայացնել հայրենիքի բարօրությանը ու ապագային:
Առ այդ, կրկին կոչ ենք ուղղում մեր հայաստանաբնակ և արցախաբնակ հայրենակիցներին՝ հետևել «Կորոնա» համաճարակի դեմ կանխարգելիչ կանոններին, հանուն «Հզոր սահման, հզոր թիկունք» սկզբունքի:
Կեցցե' հայոց բանակը:
Բյու'ր հարգանք զոհված մարտիկների հիշատակին»։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ կանոնավոր, թեթևակի կրակոցներ են եղել հրաձգային զենքերից. ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Տավուշի ռազմական գործողությունները այդպես էլ չեն հանրայնացվելու
- ՊՆ. Գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր
- ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
- Այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինծառայողների մնացած դիակներ. ՊՆ
- Խստորեն դատապարտում եմ Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան.Նիկոլա Դարագոն
- Զգուշացնում ենք՝ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. ՊՆ
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի զինված ուժերը ծանր հարվածներ են հասցրել ադրբեջանական կրակակետերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան