Ադրբեջանիցները Լոնդոնում «քոռ ու փոշման հետ են գնացել»
Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան դիմաց երեկ ադրբեջանցիները բողոքի ակցիա էին իրականացրել։ Լոնդոնաբնակ ՀՀ քաղաքացի Սուրեն Սարուխանյանը Panorama.am-ին պատմեց, որ ակնհայտ երևում էր՝ կազմակերպված ակցիա էր. եղել են զինվորական հագուստով մարդիկ, կային նաև հատուկ ծառայությունից։ Հավաքվածաների մեջ եղել են նաև թուրքեր, ակցիայի մասնակիցների ձեռքին եղել է Ադրբեջանի, Թուրքիայի դրոշները։ Նրա խոսքով, Լոնդոնում բնակվող հայերն ակցիայի անցկացման մասին իմացել են սոցիալական ցանցերից ու ամեն մեկն իր պարտքն է համարել գնալ այնտեղ։
«Մենք տեղեկացենք ենք սոցիալական ցանցերից, ամեն մեկն իր համար որոշում է կայացրել ու գնացել՝ դեսպանատունը մենակ չթողնելու համար։ Մենք կանգնած մեր երգերն էինք երգում, մեր կոչերն անում»,- նշեց նա։
Ս. Սարուխանյանի կարծիքով, երևի ադրբեջանիցները նման ակցիա էին կազմակերպել ուշադրության գրավելու համար, սակայն համարժեք ու մի բան էլ ավելի պատասխան են ստացել հայերից. «Մի պահ ուզում էին քաշքշուկ սարքել, եղավ, բայց այդ տեղ էլ քոռ ու փոշման հետ գնացին»։
Նա նշեց, որ իրենք մնացել են դեսպանատան մոտ այնքան, մինչև բոլորը հեռացել են, վիճակը հանդարտվել է։
«Թողեցինք ապահով ձեռքերում ու հեռացանք»,- նշեց լոնդոնաբնակ ՀՀ քաղաքացի Սուրեն Սարուխանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան