Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ
«Տարածաշրջանում ցանկացած ապակայունացում արժանանում է Վրաստանի ուշադրությանը և, ակնհայտորեն, մեր շահերից չի բխում»,- «Գրուզիա-օնլայնի» հաղորդմամբ ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ խոսելով այն մասին, թե ինչպե՞ս կազդի Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված դիմակայությունը Վրաստանի վրա և ո՞րն է նրա դերը հարևան պետությունների միջև հակամարտության կարգավորման գործում։
Նրա խոսքով, կարևոր է՝ որքան հնարավոր է շուտ տեղի ունենա դեէսկալացիա։ Փոխարտգործնախարարը նշել է, որ Վրաստանը կապի մեջ է երկու երկրների հետ հակամարտության լուծման նպատակով։
«Ես հույս ունեմ, որ իրավիճակը շատ արագ կկայունանա»,- ասել է Լ. Դարսալիան։
Հարակից հրապարակումներ`
- Լայնածավալ պատերազմ չի լինի. վրաց փորձագետը հայ-ադրբեջանական լարվածության մասին
- ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անհապաղ վերադառնալ հրադադարին
- Հայ-ադրբեջանական հակամարտության սրումը` միջազգային մամուլի էջերում
- Ամերիկյան վերլուծաբանները՝ հայ-ադրբեջանական վերջին բախումների մասին
- Խաղաղությունը մեր տարածաշրջանում շատ կարևոր է.Սալոմե Զուրաբիշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում