Դեսպանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել է Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նախօրեին հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։
Մասնավորապես, դեսպան Պապիկյանը Հայաստանի խորին մտահոգությունն է հայտնել Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ նման հայտարարությունները պարզապես ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում։
Դեսպան Պապիկյանը հույս է հայտնել, որ ԱԷՄԳ-ը իր մանդատի շրջանակներում, իր դիրքորոշումը կհայտնի Ադրբեջանի նման անպատասխանատու և վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։
Մտահոգություն հայտնելով զարգացումների կապակցությամբ՝ զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Հայաստանի ատոմակայանի անվտանգության և ապահովության հրամայականը և այդ առումով ընդգծեցին Հայաստանի և գործակալության միջև տարիներ շարունակ զարգացող արդյունավետ համագործակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Գտնել հակամարտության խաղաղ լուծումներ և ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը. Ռիկ Դեմս
- Մտահոգված ենք Ադրբեջանի հայտարարությամբ, որ կարող են հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը. Ժոզեֆ Սիգելե
- ՀԱԷԿ-ի հրթիռակոծման սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է. ՄԻՊ
- Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծման սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են. ԱԳՆ
- Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնում է Մեծամորի ԱԷԿ-ին հարվածով
- ԱԳՆ. ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին