Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին ամուսնացել է
Երեկ տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհու՝ արքայադուստր Բեատրիսի ամուսնության արարողությունը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատից։ Հարսանեական արարաղությունը կայացել է Վինձորի Բոլոր սրբերի թագավորական մատուռում։ Արարողությանը ներկա է եղել թագուհին, նրա ամուսինն ու նորապսակների մոտ բարեկամները։
Արքայադուստր Բեատրիսի ամուսինը իտալական ծագում ունեցող միլիոնատեր Էդոարդո Մապելի Մոցին է, որը անշարժ գույքի շուկայում է գործունեություն ծավալում։ Հայտնի է, որ նրա և Բեատրիսի ծնողները վաղուց են ծանոթ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան