Ֆրանսիայի ամենամեծ գոթական տաճարներից մեկում հրդեհ է բռնկվել
Ֆրանսիական Նանտ քաղաքի սուրբ Պետրոս և Պողոս տաճարում հրդեհ է բռնվել։ Վեստի.ռու-ն գրում է, որ մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 60 հրշեջ, զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին խնդրում են չայցելել տաճարի և հարակից փողոցներ։
Նանտ քաղաքի տաճարը Ֆրանսիայի ամենամեծ գոթական տաճարներից է, բարձրությունը համեմատելի է Նոտր Դամի տաճարի հետ. այն ընդամենը վեց մետր է ցածր Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տաճարից:
Շենքը սկսել են կառուցվել 15-րդ դարում: Շինարարությունը տևել է 457 տարի և ավարտվել միայն 19-րդ դարի վերջին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան