Վարդավառն ավանդական կերպով տոնելու պայմաններում կմեծանա կորոնավիրուսի տարածման ռիսկը. ԱՆ
Վաղը նշվելու է ամենասիրելի ամառային տոնը՝ Վարդավառն։ Ավանդույթի համաձայն` Վարդավառը նշվում է ժողովրդական մեծ հանդիսություններով` տարբեր հանրային վայրերում, բակերում հավաքված մարդիկ ջրում են միմյանց, անծանոթներին և անցորդներին։ Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից։
«Հարկ է գիտակցել, որ նման կերպ Վարդավառը տոնելու պայմաններում կմեծանա կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը, քանզի դժվար կլինի հակահամաճարակային կաննոններին հետևելը՝ մասնավորապես դիմակներ կրելը (խոնավ կամ թաց դիմակները կարող են նպաստել հիվանդության հարուցչի երկարատև պահպանմանը), ձեռքերի հիգիենան ապահովելը և սոցիալական հեռավորություն պահպանելը՝ արդյունքում ստեղծելով նպաստավոր պայմաններ հիվանդության դեպքերի թվի շեշտակի բարձրացման համար։
Հետևաբար, հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը՝ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներին մասնակցելուց»,- նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Վարդավառի օրը ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն
- Պարետ. Զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան