Հյուրասիրություն՝ Մոսկվայում հայկական ծիրանի համար հերթ կանգնած մարդկանց
Մոսկվայում ապրող հայերը տեսանյութեր, լուսանկարներ են հրապարակում ֆեյսբուքյան էջերում, թե ինչեպս են հերթ կանգնել հայկական ծիրան գնելու համար: Հերթ կանգնողները կարող են օգտվել նաև անվճար սնունդից։ Այս մասին լուսանկար է հրապարակել ու գրառում արել «Դավիթ Ֆրանգ Տոնոյան» ֆեյսբուքյան օգտատերը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում իրենց ապրանքը վաճառում են Հայաստանի գյուղմթերք, հիմնականում ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։ Սակայն երեկ երեկոյան ստիպել էին հայ վարորդներին դուրս գալ շուկայի տարածքից։ Շուկայի սեփականատերը ադրբեջանցի է։
«Շատ պարզ ասացին, որ հայկական ապրանք շուկայում չի ծախվելու, հայկական համարներով ոչ մի մեքենան չի մտնելու շուկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել էր Արմավիր մարզի Խանջյան գյուղի բնակիչ Լեռնիկ Ավագյանը, որը նույնպես իր ապրանքն էր տարել Մոսկվա։
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյաննը կոչ էր արել Մոսկվայում բնակվող հայերին գնալ «Ֆուդ սիթի», գնեն Հայաստանից բերված մրգերը. «Սիրելի՛ մոսկվահայեր, միասնաբար ցույց տանք, որ ադրբեջանական որևէ սադրանք չի հաջողելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում
- Մոսկվայում հայկական գյուղմթերքով բեռնատարներին առաջարկվում է ապրանքը տեղափոխել երկու իրացման կետեր. նախարարություն
- «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը լուծել է հայկական գյուղմթերքով բեռնատարների խնդիրը
- Լուրեր Մոսկվայից. Մի քանի ժամում ծիրանը ծախվել է
- 15 տ ծիրանի և 2 տ դեղձի հայրենասիրություն
- Ադրբեջանցիները թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա․ Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան