Չինարիի վիրավոր բնակիչ. Մենք կոտրվող չենք
«Մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք։ Սա մեր սրբավայրն է, մեր գյուղն ու ծննդավայրը»,-ասում է Չինարի գյուղի՝ թշնամու գնդակից վիրավորված 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։
Ինը տարի առաջ նա կորցրել է ոտքը, երկու օր առաջ վիրավորվել, բայց դա չի խանգարում, որ դուրս գրվելուն պես կանգնի բանակի թիկունքին։
«Առյուծ տղեք ունենք, արծիվ տղեք ունենք, ես իրենց ցավը տանեմ։ Մեր ջահել զինվորներն ապացուցեցինք, որ իրենք մեզանից հզոր են»,-ասում է Արամայիսը։
Նրա առողջական վիճակում դրական դինամիկա կա, կյանիքն վտանգ չի սպառնում։
Հարակից հրապարակումներ`
- Չինարիի վիրավոր բնակչի կյանքին վտանգ չի սպառնում
- Չինարիի վիրավորված բնակչի վիճակը կայուն ծանր է
- Չինարիում խաղաղ բնակիչ է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին