Նախագծման ընթացքում ամեն բան անթերի է եղել, թե շինարարության ժամանակ ինչ է կատարվել, դա չեմ կարող ասել.Քնարիկ Հովհաննիսյան
Վեդիի ջրամբարի ջրընդունիչ կայանների բարձրությունը խանգարում է կենդանիների տեղաշարժին: Այն խոչընդոտում է ձկների ձվադրմանն ու բազմացմանը, արդյունքում ՝ Վեդի գետի ձկնատեսակների գոյությունը հայտնվել է վտանգի տակ: Այս խնդրի մասին բարձրաձայնել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտության, էկոտուրիզմի և էկոկրթության բաժնի պետ Սմբատ Ղարիբյանը:
«Ջրընդունիչ կայանով ձուկը չի կարողանում բարձրանալ վերև: Կա կառուցված ձկնուղի, բայց ձուկը չի կարողանում բարձրանալ, քանի որ կողքը մեծ ամբարտակ կա՝ մոտ երեք մետր բարձրության, և գետի հիմնական հոսքը ամբարտակով է անցում: Խնդիրը այն է, որ ձուկը իջնում է ներքև դեպի ձվադրավայրեր, հետո չեն կարողանում բարձրանալ ոչ մայրական կազմը, ոչ էլ մալյոկը: Իսկ ամռան այս սեզոնին գետը ցամաքում է, մալյոկն էլ մնում է այնտեղ ու լրիվ ոչնչանում է»,-ասաց նա:
Սմբատ Ղարիբյանի համոզմամբ՝ նոր լուծում է պետք գտնել և այս առումով առաջարկում է . «Երեք մետրանոցները փոխարինեն կասկադատիպ մեկ մետրանոց ամբարտակներով, որպեսզի ձուկը կարողանա կասկադներով անցննել»:
Ամբարտակը կառուցվել է Վեդիի ջրամբարին ջուր հասցնելու նպատակով: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը, ով մասնակցել է նախագծման աշխատանքներին և պատասխանատու է եղել ՇՄԱԳ փորձաքննության համար:
«Տեղում ենք եղել, չափումներ ենք արել: Ես վստահ եմ, որ ձկները հանգիստ անցնում են, քանի որ հատուկ հիդրոտեխնիկական կառուցվածք է նախատեսված: Նախագծման ընթացքում ամեն բան անթերի է եղել,թե շինարարության ժամանակ ինչ է կատարվել, դա չեմ կարող ասել: Չեմ կարծում, որ անբարեխիղճ լինեին»,-ասաց Հովհաննիսյանը:
Ամեն դեպքում, այն , որ կա խնդիր հաստատեցին նաև Շրջակա միջավայրի նախարարությունից:
ՇՄ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանի փոխանցմամբ ՝ համապատասխան կառուցների ներկայացուցիչների հետ քննարկվել է հարցը, այդ թվում՝ նախագծող ընկերության, և այժմ փորձում են գտնել լուծման ուղիները:
«Այժմ քննարկման փուլում է, կքննարկենք նաև նախագծային փոփոխությունների լուծումները։ Ջրպետկոմի հետ ևս քննարկում ենք: Այս պահին վերջնական լուծումներ տալու մասով զերծ կմնամ որևէ բան ասել, բայց որոշ ժամանակ հետո հարցի լուծումը կունենանք»:
Հավելենք, որ Ջրամբարի համար ամբարտակ կամ կայան կառուցվում է, քանի որ մեր գետերը սակավաջուր են: Վեդիի ջրամբարի ջրընդունիչ կայանը կառուցվել է գետի վերին հոսանքում՝ գարնան ջուրն ամբարելու նպատակով, քանի որ այն հոսում է և գնում հարևան երկրներ: Այսինքն՝ ջրերի հոսքը կանոնավորելու համար է կառուցվում : Ակնկալվում է, որ ջրամբարը լուծելու է Արարատյան հարթավայրի ավելի քան 4.0 հազ. հա հողակտորների ոռոգումը: Շահագործման պետք է հանձնվեր այս տարի, սակայն ինչ-ինչ խնդիրներից ելնեով հետաձգվում է…
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին