«Լուսավոր Հայաստանը» կդիմի ռուսական կողմին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնելէ, որ Մոսկվայում հայկական գյուղմթերքով բեռնատարների հետ կապված իրավիճակի վերաբերյալ երկուշաբթի օրը նամակ կփոխանցվի ռուսական կողմին։ Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
«Ինչպես տեղյակ եք, մոսկովյան «Ֆուդ Սիթի» վաճառքի կենտրոնի ադրբեջանցի սեփականատերերն արգելել են հայկական ծիրանի վաճառքն իրենց տարածքում։ Ազգային ատելության հիմքի վրա կատարված այդ արարքը կոպիտ կերպով խախտում է ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ մասը, միաժամանակ հանդիսանում հանցագործություն՝ նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով։ Քաղաքացիաիրավական և աշխատանքային հարաբերությունները չպետք է ծանրաբեռնվեն ազգային պատկանելությամբ։ ՌԴ իրավապահ մարմիններին կոչ եմ անում համարժեք միջոցներ ձեռնարկել ՌԴ օրենսդրության այսպիսի կոպիտ խախտման դեմ. օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։
Շնորհակալությունս եմ հայտնում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին՝ ծիրանի ներկրմամբ զբաղվող մեր համաքաղաքացիներին աջակցելու համար։ Մեր ոգին անկոտրում է։
Երկուշաբթի օրն այս դեպքի առնչությամբ մանրամասն նամակը համապատասխան ուղիներով կփոխանցվի ռուսական կողմին»,- հայտնում է Է.Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հյուրասիրություն՝ Մոսկվայում հայկական ծիրանի համար հերթ կանգնած մարդկանց
- Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում
- Մոսկվայում հայկական գյուղմթերքով բեռնատարներին առաջարկվում է ապրանքը տեղափոխել երկու իրացման կետեր. նախարարություն
- «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը լուծել է հայկական գյուղմթերքով բեռնատարների խնդիրը
- Լուրեր Մոսկվայից. Մի քանի ժամում ծիրանը ծախվել է
- 15 տ ծիրանի և 2 տ դեղձի հայրենասիրություն
- Ադրբեջանցիները թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա․ Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին