Ոչ կանոնավոր, թեթևակի կրակոցներ են եղել հրաձգային զենքերից. ՊՆ
«Սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել, թեթևակի կրակոցներ են եղել հրաձգային զենքերից, ոչ կանոնվար, ոչ մեծ քանակի»,- Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն առավոտյան խոցել են ադրբեջանական ԱԹՍ։
«Ճիշտ է՝ կրակոցները, հրետակոծությունները կարծես տևական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակում են ամենատարբեր ապատեղեկատվություններ տարածել՝ կեղծ օգտահաշիվներից, խուճապի տարածում և այլն։ Ես նորից հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց, նկատում եմ միտում, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք շատ տալիս՝ ինչ տեղի ունեցավ, ինչ վերցրեցինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Դրանց ժամանակը չէ, վաղ է դրա մասին խոսել, խնդրում եմ վերջ տանք նման մեկնաբանություններ ծավալելուն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց մոտ հիմնականում դրական դինամիկա է նկատվում, բացի՝ մեկից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Նա նշեց, որ Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետև Արցախի ուղղությամբ առանց այս մարտերի էլ պարբերաբար խոցվում են ԱԹՍ-ներ. «ԱԹՍ-ն ցուցիչ չէ, բայց ոչ էլ կարելի է բացառել»։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդի «ORBITER-3»-ը խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով, որը մոդեռնիզացրել են հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։
«Մեծ հաշվով ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր սիրում խոսել իրենց նախագահը, պաշտպանության նախարարը, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկն, ըստ էության, չի դրսևորել բարձր մարտունակություն և արդյունավետություն, անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը, և տակը մնում են ԱԹՍ-ները։
Ադրբեջանը կարծես թե բացառապես օգտագործում է իսրայալեկան ԱԹՍ-ներ, որոնք շատ թանկ են, այնքան էլ մեծ արդյունք չեն տալիս, գումարներն էլ կտրվում են ադրբեջանցի հասարակ ժողովրդի չափաբաժնից ու ծախսվում այս ուղղությամբ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Հարցին՝ տեղեկատվություն կա, որ Զանգակատան ուղղությամբ են կրակել, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա չի նշանակում, որ կրակել են Զանգակատան վրա։ Բնակավայրի դեպքում առանձին շեշտվում է, որ բնակավայրի վրա են կրակել, այս պահին տեղեկություն չունեմ, որ Զանգակատան վրա կոնկրետ կրակոց է եղել, այդ ուղղությամբ մենք ունենք մարտական հենակետեր։ Երեկ էլ էր այս ուղղությամբ էլի կրակոց եղել»։
Նա նշեց, որ հայկական ԶՈՒ-ն հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում է. «Հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժը, որով կարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, բայց մենք դա տեսնում ենք, գործողությունները մեզ համար շատ պարզ են։ Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան արժանի հարված»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում թշնամու «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք են խոցել
- ՊՆ. Գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր
- Զորակոչն ու զորացրումն իրականացվում է բնականոն ընթացքով. ՊՆ
- ՊՆ. Այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն
- Կրակոցներ իրականացվել են նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի և նախիջևանյան հատվածներում. ՊՆ
- ՊՆ. Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր
- 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
- Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան. ՊՆ
- Արցախա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան