ԱԳՆ խոսնակ. ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմելու կարիք դեռևս չկա
«Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ իր գործընկերներին սահմանին ստեղծված իրադրության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, որը և տեղի ունեցավ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության վերաբերյալ հարցին։
ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում Հայաստանի մտահոգությունները։
«Այնտեղ միանշանակորեռն նշված էր, որ լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Գիտեմ, որ տարբեր մեկնաբանություններ են եղել ՀԱՊԿ-ին աջակցության համար դիմելու առումով, ի պատասխան ես ասում եմ, որ մենք լիավոին վերահսկում են իրադրությունը սահմանային գծում, այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով, այդ թվում փոխօգնության խնդրանքով դիմելու կարիքը դեռևս չկա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել. Շավարշ Քոչարյան
- ՀԱՊԿ. Ընդգծում ենք մեր պատասխանատվության գոտում կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին