ԱԳՆ խոսնակ. Թուրքիան պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմամբ, ոչ թե ներգրավի հակահայ նոր նախաձեռնություններում
«Այս օրերին փորձել ենք շատ օպերատիվ տեղեկատվության ապահովել և ԱԳՆ կենտրոնական ապարատի, և դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մասին»,-ներկայացնելով վերջին օրերի նախարարության աշխատանքը՝ լրագրողների հետ հանդիպմանը հայատարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Լրագրողների հարցին, թե ինչպես է նախարարությունը գնահատում Թուրքիայից հնչած հայտարարություններն այս օրերին, Նաղդալյանն ասաց՝ ԱԳՆ-ն տվել է իր գնահատականները հայտարարությունների ձևով, դրանցից վերջինն արժանացել էր Թուրքիայի նյարդայաին արձագանքին։
«Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ գերակա դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ հակամարտությունում, ոչ էլ տարածաշրջանում։ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ, մնացած գործողությունները, որ պետք է թուրքական կողմն իրականացնի, ցեղասպանության հետևանքների վերացումն է։ Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել դրանով, ոչ թե խանդավառությամբ ներգրավել հակահայկական այլ նախաձեռնություններում»,-ասաց ԱԳՆ խոսնակը։
Նաղդալյանն ասաց, որ կարևորում են միջազգային գործընկերների արձագանքը, որը նախ և առաջ ուղղված է լարվածության թուլացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին